Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

13 ապր 2026 23:22

Գյումրի քաղաքում տնակ է այրվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն

Գյումրի քաղաքում տնակ է այրվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինությունԱպրիլի 13-ին, ժամը 12։06-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում՝ սուպերմարկետի հետնամասում, հրդեհ է նկատվում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 14։50-ին։ Այրվել է տնակը (մոտ 80 քմ) ՝ գույքով։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր