21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

14 ապր 2026 11:53

Մրգաշենում ատամնաբույժի սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է

Մրգաշենում ատամնաբույժի սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս էՄրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ 

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: 

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր