21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

14 ապր 2026 12:29

2025 թվականին բանակ է զորակչովել զորակոչի ենթակաների միայն 35 տոկոսը, իսկ զինվորների թվի 30 տոկոսի չափով տղաներ հրաժարվել են ՀՀ քաղաքացիոնությունից

2025 թվականին բանակ է զորակչովել զորակոչի ենթակաների միայն 35 տոկոսը, իսկ զինվորների թվի 30 տոկոսի չափով տղաներ հրաժարվել են ՀՀ քաղաքացիոնությունիցՄենք ունենք զորակոչի լրջագույն խնդիր. 2025 թվականին բանակ է զորակչովել զորակոչի ենթակաների միայն 35 տոկոսը, իսկ զինվորների թվի 30 տոկոսի չափով տղաներ հրաժարվել են ՀՀ քաղաքացիոնությունից:

Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով ծառայության մասին իր նախագիծը:

«Բանակից խուսափողներն ավելի շատ են, քան ծառայողները, սա անարդար պայմաններ է ստեղծում: Անարդարությունը շարունակվում է նաև ծառայությունից հետո, քանի որ ծառայողները մասկանցում են վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտանյալ կարգավիճակում:

Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ, այդպիսով փակում են իրենց չծառայելու բացը, առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում նույնպես պահանջել 15 միլիոն դրամ ու բաշխել 10 զինվորների միջև»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր