Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Արմավիր» նստավայրում այսօր` ապրիլի 14-ին, կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիատը: Այն նախագահում է դատավոր Արթուր Ադամյանը: Արշակ Սրբազանը խնդրեց դատարանին, որպեսզի իրեն դիմեն հոգևոր անունով:Պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործը կարճվի:
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն ապացույցները:
Դատախազ Ալիսա Բոյաջյանն ասաց, որ կան ռիսկեր, թե Արշակ Սրբազանը կարող է ազդեցություն ունենալ գործի քննության վրա և միջնորդեց, որպեսզի Սրբազանին կալանավորեն:
Փաստաբան Արսեն Բաբայանն էլ միջնորդեց, որպեսզի առհասարակ վերացվեն բոլոր խափանման միջոցները:
Այս պահին Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրված է վարչական հսկողություն խափանման միջոցը:
Դատավորը որոշեց խափանման միջոց վարչական հսկողությունը թողնել անփոփոխ:
Նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 3-ին:
