Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ          Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր       Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը․ ՀՀ ՊՆ    

16 ապր 2026 17:28

Տեսանյութ.Պարոն Թունյան, հանգիստ նստեք ձեր տեղը, ձեր քվեարկությունները կատարեք

Տեսանյութ.Պարոն Թունյան, հանգիստ նստեք ձեր տեղը, ձեր քվեարկությունները կատարեքԱԺ-ում քվեարկությունների ընթացքն այսօր հարթ չի անցնում։ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդդիմությունը կողմ քվեարկեց, ինչին հարկ համարեց անդրադառնալ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը։ 

«Եկեք ուրախությամբ ողջունենք ընդդիմությանը, քանի որ հարկային փոփոխություններին, որ վերաբերում է ոսկերչության ոլորտում հարկային բեռի թեթևացմանը, կողմ քվեարկեցին»։ 

Թունյանին այս կսմթոցին արձագանքեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը. «Արդեն որերորդ անգամ է Թունյանն իրեն իրավունք է վերապահում դաս տալ։ Պարոն Թունյան, հանգիստ նստեք ձեր տեղը, ձեր քվեարկություններն արեք։ Մենք հիմնավորումներ ունենք։ Այո, ոսկերչության ոլորտում այս փոփոխություններին, որ դրական է՝ կողմ ենք քվեարկում։ Հեքիաթներ մի պատմեք»,-ասաց Մինասյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր