Տեսանյութ.Տիկին Վարդանյան, խի՞ չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վա՞տն է, որ չեք ընտրելու նրան, թե խառնվել-բաժանվել ու հեքիաթ եք պատմում          Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 ապր 2026 00:49

Տեսանյութ.Տիկին Վարդանյան, խի՞ չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վա՞տն է, որ չեք ընտրելու նրան, թե խառնվել-բաժանվել ու հեքիաթ եք պատմում

Տեսանյութ.Տիկին Վարդանյան, խի՞ չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վա՞տն է, որ չեք ընտրելու նրան, թե խառնվել-բաժանվել ու հեքիաթ եք պատմումԱԺ քվեարկությունների ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեցԱԺ-ում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց. «Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ դուք տեսաք, թե ինչպես են sms-ներով հրահանգ իջեցվում։ Մի քանի րոպե առաջ Փաշինյանը նկարում էր դահլիճի այս մասը, որից հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին»։ 

Այդ պահին Փաշինյանը առաջարկեց ստուգել իր հեռախոսը, սակայն Խաչատրյանն արձագանքեց, որ ուրիշների գրագրությունները չի նայում։ 

Վահագն Ալեքսանյանը արձագանքեց. «Պարոն Խաչատրյան, ախր, էս խելքին եք, որ էս օրի եք, որ անցողիկ շեմը չեք հաղթահարելու։ Հեսա կտեսնեք՝ Ձեզ ինչու էին նկարում»,-ասաց նա, այնուհետև դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին, ով 2026-ի ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի ընտրացուցակով։ 

«Տիկին Վարդանյան, խի՞ չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վա՞տն է, որ չեք ընտրելու նրան, թե հեքիաթ եք պատմում քաղաքացիներին, խառնվել-բաժանվել ու հեքիաթ եք պատմում»։ 

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց, որ sms-ի պահով իրենք են հետաքրքրված։ «Ուզում ենք հասկանալ, ով է տիկին Էլինար Վարդանյանին sms գրում, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե Գագիկ Ծառուկյանը։ 

Ռուսաստանցի օլիգարխի ընտրացուցակի 2-րդ համարն էլ՝ ձեր խմբակցության պատգամավոր էր, իրենց ո՞վ է sms գրում, Քոչարյանը, թե Կալուգայի հարկայինի պետի տեղակալը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր