Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 18-ին       Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ»    

18 ապր 2026 09:51

Ձերբակալվել է Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը

Ձերբակալվել է Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ ԼպուտյանըArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։

Ինչ քրեական վարույթի շրջանակներում են նրան ձերբակալել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց։

Ըստ նախնական վարկածի վերջինիս ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը եւ նրա որդին։ Ըստ նախնական վարկածի՝ պրոռեկտորը եւ նրա որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում ։

Ըստ նախնական վարկածի պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն որդին աշխատանքի չի ներկայացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր