Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված          ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը       Տեսանյութ.Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Կարապետյանների հայտարարությունը    

22 ապր 2026 15:32

Անտոնիո Գուտերեշը ողջունել է Իրան-ԱՄՆ հրադադարի երկարաձգումը

Անտոնիո Գուտերեշը ողջունել է Իրան-ԱՄՆ հրադադարի երկարաձգումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի հետ հրադադարի երկարաձգման մասին հայտարարությունը` այն անվանելով լարվածության նվազեցման և դիվանագիտության համար տարածք ստեղծելու կարևոր քայլ։

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների կողմից հրադադարի երկարաձգման մասին հայտարարությունը։

Դյուժարիկը շեշտել է, որ այս քայլը կարևոր է լարվածության թուլացման, Իրանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտության և վստահության ամրապնդման նպատակով կենսական տարածք ստեղծելու համար։

Խոսնակը կոչ է արել բոլոր կողմերին օգտվել այս հնարավորությունից, զերծ մնալ հրադադարը խաթարող ցանկացած գործողությունից ու կառուցողականորեն մասնակցել բանակցություններին՝ տևական ու կայուն լուծման հասնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր