Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

25 ապր 2026 15:02

Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին

Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխինԱպրիլի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ն և հայտնել, որ հարևանը զենքով հարձակվել է իր տան վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 23։10-ի սահմաններում Արմեն Մ․-ն գնացել է իր հարևան՝ 49-ամյա Ասատուր  Հ․-ի տուն, որտեղ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ միմյանց հրել են, որից հետո Ասատուր Հ․-ն պլաստմասե տուփով հարվածել է Արմեն Մ․-ի գլխին, և նույն տուփից հանելով ատրճանակը, սպառնացել է սպանել, ինչից հետո Արմեն Մ․-ն վերջինիս ձեռքից վերցնելով նշված ատրճանակը հեռացել է, որից հետո ապրիլի 17-ին ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից Արարատյան փողոցի 62/2 շենքի բնակարաններից մեկից Ասատուր Հ․-ն հոգեկան ներգործության ենթարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արմեն Մ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում ներկայացրել է նշված ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր