Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 29-ի համար          Հակառուսական մարաթոն է կազմակերպվում․ «Հրապարակ»       Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»    

29 ապր 2026 09:00

Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»

Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին մեկնարկելու է ԱԺ ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս պահին 19 քաղաքական ուժերը փորձում են հստակեցնել, թե որտեղից են մեկնարկելու և ինչ ձևաչափով։

Մենք տեղեկություններ ունենք, որ ընդդիմադիրները նպատակ ունեն նաև մեծ հանրահավաքով սկսել քարոզարշավը։

Իշխանությունները ևս պլան են գծում, թե ինչպես են սկսելու քարոզարշավը։ Ի դեպ, հստակ է, որ ՔՊ-ականներն էլի ավտոբուսներով են շրջելու տարբեր մարզերում՝ Նիկոլ Փաշինյան-ի սոցիալական էջով ուղիղ եթերի ֆորմատով։

Հիշեցնենք, որ մինչև քարոզարշավի մեկնարկն էլ Նիկոլ Փաշինյան-ն ու ՔՊ-ականները իրենց կոչած «ուրախ ավտոբուսով» շրջել են ՀՀ տարբեր մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում և քարոզարշավ իրականացրել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր