Օկnւպացված Քարվաճառի շրջանում ակшնի պայթյnւնից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավnրվել          Մայիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, անհրաժեշտ է այն առանց սահմանափակումների բացել    

09 մայիս 2026 09:00

Չէին սպասում, որ Սամվել Կարապետյանն անգլերեն կխոսի. «Հրապարակ»

Չէին սպասում, որ Սամվել Կարապետյանն անգլերեն կխոսի. «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջին ծավալուն ասուլիսը, որը նաեւ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց, խելագարության ու կատաղության նոպաներ է առաջացրել իշխանական թիմում:

Փաշինյանն ափերից դուրս է եկել՝ իրեն ուղղված կոշտ գնահատականներից եւ դեռ ասուլիսի ժամանակ եթեր մտավ ու հայտարարեց, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։

Ասուլիսը դեռ չավարտված, նաեւ հրահանգել է իրավապահներին` առավել ինտենսիվ զբաղվել «ուժեղներով», եւ երեկ արդեն Շիրակի մարզում խուզարկություններ արեցին, մարդկանց ձերբակալեցին` նույն անհեթեթ բացատրությամբ, թե աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք են բաժանել։

Ի դեպ, աշխատավարձը ձեւակերպվում է, դրանից հարկեր են վճարում, թե ինչ է «աշխատավարձի անվան տակ» արտահայտությունը նշանակում, երեւի միայն նիկոլական իրավապահները գիտեն:

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ասուլիսից հետո համատարած «մանթրաշ» վիճակ է եղել։ Բանն այն է, որ ամիսներ շարունակ ՔՊ-ն Սամվել Կարապետյանին ներկայացնում էր որպես չխոսկան, արհեստական բանականության հույսին մնացած առաջնորդ, մինչդեռ ասուլիսում նրա հայտարարությունները հակառակ տպավորությունը թողեցին։

Ավելին, ոմանք շոկահարվել են` լսելով, թե ինչպես է Սամվել Կարապետյանն անգլերենով պատասխանում «Նուվել դը Արմենիի» թղթակցի հարցերին, որն անգլերենով էր հարցերը տալիս, եւ Կարապետյանը, չսպասելով թարգմանությանը, անգլերենով պատասխանեց: Հետո ասաց, որ, հավանաբար, ճիշտ է մայրենիով

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 09․ 05․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր