Տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, անհրաժեշտ է այն առանց սահմանափակումների բացել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի արգելափակումը հանգեցրել է էներգակիրների և պարարտանյութերի գների կտրուկ աճի, ուստի այն անհրաժեշտ է ամբողջությամբ բացել առանց սահմանափակումների։ Գուտերեշն այս մասին ասել է Նայրոբիում կայացած մամուլի ասուլի ընթացքում։«Մենք տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, և հենց այդ պատճառով էլ կարծում ենք, որ բացարձակապես անհրաժեշտ է այն ամբողջությամբ և առանց սահմանափակումների բացել»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
