Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

20 մայիս 2026 10:05

ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»

ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Իշխանականները խաղաղ քարոզարշավը վերածեցին «ռազբորկաների» եւ անգամ իրենց ընդդիմացող անչափահասների հետ են ընդհարվում։ Նախօրեին նման միջադեպ է գրանցվել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում։

ՔՊ քարոզիչների՝ դռնեդուռ քարոզի ժամանակ անչափահաս՝ 16-ամյա մի տղա, բակի զրուցարանում նստած, իր անհամաձայնությունն է բարձրաձայն հայտնել ՔՊ-ի լոզունգները բացականչողների ուղղությամբ։ Նրան են մոտեցել թաղապետարանի առեւտրի բաժնի աշխատակիցները՝ հասուն տղամարդիկ, հորդորել են, որ «խելոք սթրվի տեղը», ապա խոստացել են, որ հետո գալու են նրա ետեւից։
 
Տղայի շրջապատն անհանգստացած է, որ ընտրություններից հետո համարձակ տղայի նկատմամբ էլ հաշվեհարդար կտեսնեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր