Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

20 մայիս 2026 23:17

Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ ՌԴ ԱԳՆՀայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանի մոտ չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում պարել»,- լրագրողներին ասել է Գալուզինը՝ մերձավոր արտասահմանի երկրների հետ փոխգործակցության թեմայով ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստի արդյունքներով։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ նշել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության մեջ միաժամանակ գտնվելն ըստ սահմանման անհնար է։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են նստել երկու աթոռի վրա, սակայն դա վնասում է ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Պուտինը մայիսի 9-ին առաջարկել էր Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում քննարկել ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերի հարցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր