Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

21 մայիս 2026 18:24

Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ

Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզՍահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման։ 

Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ քարոզարշավի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Արդեն մոտ մի քանի օր է՝ համացանցում տարածվել է տեղեկություն, որ Google քարտեզով ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշենի անվանումը փոփոխված է ադրբեջանականով, ՀՀ քարտեզից էլ դուրս է բերված։

«Սոցցանցերում մարդիկ անհանգիստ են, խոսում են Տիգրանաշենի անվանումը փոխելու մասին։ Սահմանազատման մասին կանոնակարգը հաստատելը վիճակվել էր Սահմանադրական դատարանին։ ՍԴ-ում սա քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։ Կանոնակարգում որևէ քարտեզ չի կցվել, ուղղակի գրվել է Տավուշի մարզի հարակից տարածքում սահմանազատումը կիրականացվի 1976 թվականի ԽՍՀ գլխավոր շտաբի հերթապահության մեջ դրված մի քարտեզով։

Ստացվում է, որ ՍԴ-ն հաստատել է մի կանոնակարգ, որտեղ խոսվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին, բայց չկա քարտեզ, հետևաբար պարզ չէ` ինչ խնդիրների կարող ենք հանգել։ Այդ մասին մենք իմանում ենք Ադրբեջանից ու Google քարտեզից»,- նշեցՄարուքյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր