Տեսանյութ.Ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել՝ չմn Նիկոլ
Ես չեմ թաքցրել և չեմ թաքցնում, որ 10 տարի ապրել եմ Կալուգայում, միգուցե դա եղել եղել է իմ կյանքի լավագույն տարիներից, ինչի՞ց պետք է վիրավորվեմ։Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ վիրավորվո՞ւմ է, որ իրեն ասում են կալուգացի:
«Ես Արցախը չեմ հանձնել, հայկական հողերը չեմ հանձնել, այսքան փորձանք մեր երկրին չեն բերել: Կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի և Հայաստանի կողքին:
Կալուգայի Սամոն, ինչպես իրենք ասում են, նույնիսկ չեն հասկանում՝ ինչքան պատվաբեր է: Իրենք հաստատ իրենց կյանքում ոչ մի հնարավորություն չէին ունենա առնչվել Կալուգայի Սամոյի հետ, կարող է 1,000 կիլոմետր փախնեին: Դա հիմա քաղաքական խոսույթ է, որ իրենց թվում է՝ ինչ-որ վիրավորական բան են ասում:
Տաշիրի Սամո էլ են ասում, Կալուգայի Սամո էլ են ասում, դա հարգանք է, ոչ թե ինչ-որ վատ բան: Ինձ իմ ընկերներն էլ, բոլորն էլ ժամանակին, որ ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել չմո Նիկոլ»,-նշել է նա:
