Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

25 մայիս 2026 12:20

Եթե չկարողանանք կանգնեցնել 300,000 ադրբեջանցիների մուտքը ՀՀ, կստացվի՝ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են

Եթե չկարողանանք կանգնեցնել 300,000 ադրբեջանցիների մուտքը ՀՀ, կստացվի՝ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի ենԵթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան՝ կստացվի, որ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանիցներին:

Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Դրա համար մենք մեր Կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար, դա մենք կոչել ենք «Սաֆարովի կանխարգելման» օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը, ինչպես բոլորս տեսել ենք»,-նշել է նա:

Սամվել Կարապետյանը հավելել է, որ որքան էլ տնտեսությունը զարգացնեն, եթե երկրի գլխավոր խնդիրը չեն լուծում՝ մնացածն արժեք չի ունենա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր