Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

26 մայիս 2026 11:49

Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն

Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարությունՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Ռուբիոն հայ գործընկերոջ հետ հանդիպելու է 15։30-ին հենց օդանավակայանում, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է 16։00-ին։ Ստորագրվող հուշագրի բովանդակությունը չի բացահայտվում։ Այս մասին փոխանցումէ  Սպուտնիկ Արմենիան։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի մասին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ Միրզոյանի և Ռուբիոյի հանդիպման արդյունքներով նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, իսկ կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, մինչ այդ դրա մասին չէր հայտարարվել։ Նա Երևան է ժամանելու Նյու Դելիից (Հնդկաստան)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր