Մայիսի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Այգեձոր փողոցի թիվ 74, 76, 78/1 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ.Գորկու փողոցի 35-ից 74 հասցեների (նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի թաղամաս), հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
