Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության նկատմամբ մշտական վերահսկողություն է սահմանել
Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության նկատմամբ վերահսկողություն է սահմանել մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հիմունքներով։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
«ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան ռազմաբազային հասցված պատասխան հարվածի մասին. Press TV
«ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտին. Reuters
«Այսօր Իրանն իրականացնում է նեղուցի կառավարումն իր սեփական կանոններին ու մեխանիզմներին համապատասխան։ Անշուշտ, Իրանի կողմից վերահսկողության սահմանումն ու կառավարման մեխանիզմների կիրառումը կրում են մշտական, այլ ոչ թե ժամանակավոր բնույթ»,- ասել է Ազիզին։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է «հրաժարվի պատրանքներից», թե Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ձեռնարկած քայլերը տեղային կամ կարճաժամկետ բնույթ ունեն։
«Տարածաշրջանի երկրները նույնպես պետք է ընդունեն այս իրողությունը և գործեն Իրանի կանոններին համապատասխան»,- հավելել է Ազիզին։
