Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

10 հուն 2026 09:22

Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ»

Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Չնայած Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ճշտվում են, ու պարզ չէ՝ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, թե՝ ոչ, սակայն մի բան փաստ է, որ, անկախ փոփոխություններից, ՔՊ-ն չունի եւ չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, հետեւաբար, չի կարող մենմենակ կատարել Բաքվի տնային առաջադրանքը` Սահմանադրությունը փոխելու, հանրաքվե անելու վերաբերյալ։

Այս փաստն անհանգստություններ է առաջացրել Ադրբեջանում, ավելին` խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի լրատվամիջոցներում արդեն էյֆորիան պակասել է, եւ անդրադարձներ կան այն մասին, որ Փաշինյանի խոստացած խաղաղության պայմանագիրը կարող է «գրվել սառույցին»։

«Այժմ, առանց սահմանադրական փոփոխությունների, Փաշինյանը չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ եւ կարող է միայն որոշակի քայլեր ձեռնարկել առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում»,- գրում են որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր