Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

23 նոյ 2016 18:15

Թրամփին կհաջողվի՞ ճեղքել Պարսկաստան-Ռուսաստան համագործակցության ցանցը

«ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքները, աշխարհում շատերին հիասթափեցրեցին: Դա զգացվում է նաև եվրոպական երկրների պահվածքից: Այսինքն, բոլորը զգում են, որ ինչ որ բան կատարվում է: Նույնիսկ Ֆիլիպինները, որ միշտ համարվել են ԱՄՆ ավիակիրը՝ նրանց նախագահը հայտարարեց, որ պետք է անցնեն Չինաստանի հետ դաշինքի»,-Հայացք մամուլի ակումբում հայտարարեց Սերգեյ Շաքարյանցը:
Իսկ, թե ԱՄՆ հարաբերություններն ինչպիսին կլինեն Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ Շաքարյանցն ասաց, որ Թրամփը ներկայացնում է ԱՄՆ այն շրջանակները, որոնք նաև սահմանում են ողջ պետության քաղաքական կուրսը. «Նրա վարած քաղաքականությունը շատ չի տարբերվի, նրանից, որը մենք տեսել ենք Օբամա-Քլինթոն տանդեմի ժամանակ: Սակայն մեթոդաբանությունն է ուրիշ լինելու՝ դիրքորոշումը կլինի ավելի կոշտ արտահայտված: Հարց է, արդյոք Թրամփին կհաջողվի ճեղքել Պարսկաստան-Ռուսաստան  համագործակցության ցանցը: Եթե հաջողվի, նա կկարողանա խոսել ուժի դիրքերից Ռուսատանի հետ, եթե չհաջողվեց, նա կգնա այն զիջումներին, որոնք ոչ մեկ չի սպասում ԱՄՆ-ից».-նկատեց քաղաքագետը:
Իսկ, թե Արցախի հարցի հետ կապված ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն կլինի՝ Սերգեյ Շաքարյանցը ասաց. «Նայած, ով կնստի ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր աթոռին:  Հնարավոր է  նույնը տեսնենենք, ինչ որ 2000թթ սկզբներին ենք տեսել: ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին շատ քողարկված  լինի՝ էլի ուրիշի ձեռքով: Կարվի այն, ինչ արվել է Բուշ կրտսերի ժամանակ, բայց չենք տեսնի բացահայտ սադրանքներ ու սպառնալիքներ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր