Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

25 նոյ 2016 12:20

Ուրֆանյանի վերջին խոսքերից է եղել ․"Ապրե՛ս, Անդո ջան, ցա՛վդ տանեմ, հալալա"․ Տեսանյութ Ուրֆանյանի դիրքից

Ուրֆանյանի վերջին խոսքերից է եղել ․"Ապրե՛ս, Անդո ջան, ցա՛վդ տանեմ, հալալա"․ Տեսանյութ Ուրֆանյանի դիրքից
Աշոտ Ասատրյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում․
 
"Տեղադրում եմ կապիտան Արմենակ Ուրֆանյանի դիրքից նկարած կադրերս: Թշնամու խրամատը մոտ 50 մետր հեռավորության վրա է գտնվում այդ դիրքից, սա իրար ամենամոտ դիրքերից մեկն է: Տեսանյութի մեջ պարզ երևում է, թե հայկական բանակի կողմից իրականացրած պատժիչ գործողություններից հետո ինչ տեսք է ստացել թշնամու խրամատը ու դիտակետը: Հայ զինվորները այնպիսի ջարդ են տվել թշնամու զորքին, որ խրամատը ու դիտակետը վերանորոգելը անիմաստ գործ է եղել ու ստիպված մի քիչ այն կողմում նորն են սարքել: Ձախ կողմում արդեն ոչնչացված դիտակետն է, իսկ աջ կողմում նոր կառուցածը, որը ամեն պահի կարող է նախկինի բախտին արժանանա, եթե Ալիևի համար կռվողները որոշեն իրենց խելոք չպահեն:

Այս դիրքում են կռվել կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, այս դիրքն է 150 ազերի ահաբեկիչներից ազատագրել մայոր Էդիկ Մալոյանը իր 4 ընկերների հետ: Ի տարբերություն թշնամու դիրքի մեր դիրքը վաղուց վերականգնված է ու հիմա ավելի ամուր ու ապահով է:

Տեսանյութի մեջ երևում է, որ թշնամու դիտակետը հենց մեր զինվորների բռի մեջ է, ինչը չես կարող ասել մեր դիտակետի մասին , քանի որ ավելի խորքում է ու թշնամու համար անտեսանելի:
Հ.Գ. Հայ զինվորին բարի ծառայություն:"
 
Արշակ Զաքարյանը գրառման մեկնաբանություններում նշել է․
"Անդրանիկ Զոհրաբյանը առյուծի նման կռվելա մյուս երեք առյուծների հետ այս դիրքում։ Կանգնելա թմբի վրա բոյով մեկ ու իր ПК-ով սկսել մաղել թուրքերին որ հարձակվում էի իր հրամանատար Արմենակի ու ընկերոջ Քյարամի ուղղությամբ: 

Արմենակի վերջին խոսքերից մեկն էլ եղելա, որ իր դիրքից բարձր գոռացելա ․"Ապրե՛ս, Անդո ջան, ցա՛վդ տանեմ, հալալա..."
Ռոբերտն էլ Անդրանիկի հետ կանգնած նույն բանը արելա իր ավտոմատով, ու որ Անդոյին խփել են մի 60 մետր, ինքն էլ վիրավոր քաշա տվել ընկերոջը՝ տարել հետը. Ռոբերտը համեմատած Անդրանիկի շատ ավելի թեթև էր, Անդոն սպորտսպեն էր ու լավ թափով: Ռոբերտը եթե Անդոյին չհաներ, ինքը հաստատ կարող էր նահանջել ու փրկվել... մի խոսքով ես էդ 4-ի հիշատակին մատաղ..."։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր