Վերացրեք գազավորված ըմպելիքները, թթվասերախեղդ կամ մայոնեզով պատված աղցանները, հեռու նստեք գայթակղիչ ու ցանկալի ուտելիքներից. Տեսանյութ

Սոնա Հարությունյանը նշեց, որ Ամանորը
ամենասպասված, ամենասիրված և ընտանեկան տոն է. «Ամանորը բերում է նորի սպասում,
հրաշքի սպասում, սակայն դա կարող է չարդարացվել, հետևաբար՝ սպասելիքները պետք է մոտ
լինեն իրականությանը: Տոնի անցկացումը մեծապես կախված է լինում այդ տոնի նկատմամբ մեր
վերաբերմունքից: Եթե ընտանիքում երեխաներ կան, ապա ավելի շատ ժամանակ և ուշադրություն
պետք է հատկացնենք նրանց, փորձենք ապահովել դրական հուզական վիճակը»:
Նա նաև նշեց, որ Նոր տարին անցած շրջանը ամփոփելու հնարավորություն է տալիս` պետք է տարվա ընթացքում ձեռքբերումների,
հաջողությունների, բացթողումների վերլուծություն
կատարել, իսկ տոնի կարևորությունը համարում է լավ անցկացնելն ու այդ տոնի հետ լիարժեք ներդաշնակ ու երջանիկ զգալը:
Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն էլ անդրադարձավ այն «չի կարելի»-ներին, որոնց մասին հատկապես տոների ժամանակ շատերը մոռանում են և առաջինը, ինչի մասին հետո սկսում են անհանգստանալ՝ քաշի ավելացումն է. «Վերացրեք գազավորված ըմպելիքները, թթվասերախեղդ կամ մայոնեզով պատված աղցանները, յուղոտ մսերը: Ամանորին սեղանին մոտ գտնվելու ժամանակ վերահսկեք
սննդի ընտրությունը՝ քաղցած հյուր չգնալ, որպեսզի սննդի ընտրությունը գիտակցված որոշում
լինի: Հեռու նստեք գայթակղիչ ու ցանկալի ուտելիքներից, սահմանափակեք ալկոհոլի քանակը,
բացառեք նաև քաղցրավենիքը, տապակած ուտելիքները»,-հորդորեց սննդաբանը:
Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ տվեց Նոր տարին պլանավորել դեռ ամառվանից. «Նոր տարվա ճիշտ ուտելիքների ցուցակը բանջարեղենն է, և այն պետք է ամառվանից ոչ թե պահածոյացնել աղով, այլ չորացնել կամ սառեցնել սառցարանում: Դեռևս նոյեմբեր ամսին նվազեցնել քաշը ոչ հյուծող սննդակարգով, որպեսզի հետագայում չանհանգստանալ քաշի ավելացմամբ: