«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

24 մար 2017 17:52

Աստծո խոսքը, շատ ավելի դժվար է հոգով ու մտքով խուլերին լսելի դարձնելը

Հայացք մամուլի ակումբի հյուրերն ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, ԱՀԹ խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյան լրագրողներին տեղեկացրին, որ հայ առաքելական եկեղեցին ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը խուլերի համար տեսաաստվածաշունչ է հրատարակել: Ժեստերի լեզվով ներկայացված հոգևոր ֆիլմաշարն իր տեսակի մեջ առայժմ միակն է:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը պատմեց, որ խուլերի համայնքի հետ շփման ընթացքում սովորել և այսօր արդեն տիրապետում է ժեստերի լեզվին, նա այդ լեզվով խոսող միակ հայ հոգևորականն է. «Իհարկե, խուլերը իրենց մշակույթով միշտ էլ եղել են Հայայստանում: Խուլերն իրենց մշակույթով, իրենց լեզզվով՝ իբրև համայնք եղել են Հայաստանում,  բայց այն իմաստով , որ եկեղեցին քարոզչական հոգևոր ծրագրեր իրականացնի, և վերջիններս եկեղեցական կյանքում ընդգրկված լինեն, դա եղել է  2002 թվականից    սկսած:  Խուլերի հետ աշխատանքի ընթացքում հոգևոր քարոզչության տեսանկյունից բացահայտվում են խնդիրներ, որոնք ժամանակի ու հնարավորության սահմաններում փորձում ենք լուծել: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի Աստվածաշունչը կարդալ մայրենի լեզվով: Ժեստերի լեզուն խուլերի մայրենի լեզուն է»: 
Առաջին տեսասկավառակը, որը լույս է տեսել 500 օրինակով, ներկայացնում է միայն Հին Կտակարանը: Բայց հեղինակները խոստանում են մինչև հաջորդ տարի ոչ միայն ավելացնել արդեն պատրաստի տեսաշարի օրինակները, այլև հրատարակել Նոր Կտակարանի տարբերակը: 
«Մարդը կանգնած ժեստերի լեզվով փոխանցում է Աստվածաշնչի տվյալ հատվածի տեքստը: Էկրանի մյուս կողմում նույն թեմայի շուրջ նկարներն են, իսկ ներքևում նույն տեքստը նաև գրվում է: Այսինքն՝ էկրանին միանգամից երեք կոմպոնենտ կա, որոնք հրաշալի փոխլրացնում են միմյանց»,- մանրամասնեց Տեր Եսային: Տեսաշարը համալրվել է նաև երաժշտությամբ, որպեսզի խուլերից բացի այն հետաքրքիր լինի նաև նրանց ընտանիքների լսողական խնդիր չունեցող անդամներին: Աստվածաշունչ` խուլերի համար Տեսասկավառակի ստեղծման գործընթացին աջակցած Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանն էլ համոզմունք հայտնեց, ականջով խուլ մարդկանց Աստծո խոսքը հասցնելը դժվար չէ: «Շատ ավելի դժվար է հոգով ու մտքով խուլերին լսելի դարձնելը»: Սկավառակները վաճառքի ենթական չեն, դրանք Հայ Առաքելական եկեղեցին իր սպասավորների միջոցով բաժանելու է մայրաքաղաքում ու մարզերում բնակվող խուլերին:  
ԱՀԹ խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը շեշտեց՝ տեսաերիզի նկարահանման աշխատանքներին ինքն էլ է մասնակցել ու աննկարագրելի զգացողություններ է ունեցել:«Երբ ներկայացնում էի Աստծո խոսքը, ես կարծես քայլում էի Աստծո հետ», – շեշտեց Գրետա Ավագյանը: 
Ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանն էլ հավելեց՝ կան խուլեր, ովքեր ժամանակին հնարավորություն չեն ունեցել կրթվել ու ժեստերի լեզվին այնքան էլ լավ չեն տիրապետում, բայց այս տեսաերիզը պատրաստվել է այնպես, որ Աստծո խոսքը հասու լինի խուլերի համայնքի բոլոր ներկայացուցիչներին, մատչելի լինի բոլորի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր