Օպերային թատրոնում ոչ միայն ռեստորան, այլ նաև շոգեբաղնիք պետք է լինի.Արմեն Ամիրյան
![](https://www.armenpress.am/static/news/b/2016/09/861670.jpg)
Ավելին, ըստ նրա, Օպերային թատրոնում պետք է նաև շոգեբաղնիք լինի՝ «սաունա»: «Պետք է լինի նաև մարզասրահ, պետք է լինի շոգեբաղնիք, որը Ձեզ մոտ հիմա շոկ է առաջացնում, բայց բալետի պարողների համար, արտիստների համար շատ կարևոր է, որ նրանք լինեն լավ մարզավիճակում, որպեսզի ավելորդ քաշը, ավելորդ ծանրությունը կարողանան նվազեցնել՝ լավ երգելու, լավ պարելու համար»,-ասաց նա: Ըստ Ամիրյանի՝ ժամանակին եղել է, որը քանդել են և կառուցել են տարբեր տիպի հաստատություններ. «Եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, ամեն բան, ինչ պետք է արտիստների համար»։ Իսկ մինչ այդ նա նշեց, որ մշակվում է ենթակառուցվածքների նախագիծ, խոսքը վերաբերում է սանհանգույցներին, պատշգամբին, բեմին և այլն: «Դուք հիմա խոսում եք միայն կենցաղային հատվածի մասին, բայց ծրագրային, խաղացանկային քաղաքականություն է մշակվում, ամբողջը պետք է փոխել, մենք պետք է անպայման ունենանք երկրորդ բեմը մանկական օպերային ներկայացումներ բեմադրելու համար: Անպայման պետք է լինեն հատուկ սննդակարգի ռեստորաններ, որոնք պետք է ապահովեն Օպերային թատրոնի արտիստների սննդակարգը, այդ տարածքները պետք է ծառայեն նաև շնորհանդեսների, հյուրասիրությունների համար»,-ասաց նա:
Մշակույթի նախարարը շեշտեց, որ նշված հաստատությունները ծառայելու են միմիայն Օպերայի այցելուներին. «Ոչ դրսի, միայն Օպերայի այցելուների համար են»։