Եկեղեցին ծառայում է որպես պետքարան
Զբոսաշրջության՝ որպես Հայաստանի համար լուրջ ներուժ ներկայացող ոլորտի զարգացման տեսլականը հիմնվում է, երկրի պատմամշակութային հարուստ ժառանգության, յուրահատուկ սովորույթների ու ավանդույթների, զբոսաշրջային արդյունքի ժամանակակից բազմաձևությամբ աշխարհին ներկայանալու հնարավորությունների վրա: Զբոսաշրջության ոլորտում, կառավարության հասցեական քաղաքականությունն, առաջին հերթին ներառում է ինստիտուցիոնալ կարգավորման կատարելագործումն ու ոլորտի առաջընթացի համար խիստ կարևոր ենթակառուցվածքների զարգացումը:
Հրապարակային կոչերին զուգահեռ տեսական փոփոխությունները գնում են երկրորդ պլան:
Կոտայքում շրջագայության քարտեզը գծելիս նախընտրեցինք սկսել ոչ թե Գառնի-Գեղարդ շրջագայությունից, այլ ներթափանցեցինք պատմության խորքերն ու հասանք Արամուս: Տեղանքի մասին տեղեկությունները շատ չեն: Արամուս գյուղը գտնվում է Կոտայք գավառի Էլառ (այժմ Աբովյան) շրջանի հարավ-արևելյան մասում: Հիմնված է տափարակ հովտում: Պատմամշակութային կոթողներից հիշատակման արժանի է Ծիրանավոր Ս. Նշան եկեղեցին: Եկեղեցու մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի է միայն, որ Դավիթ առաջին Արամոյնեցու ժամանակ կառուցված վանք է և եղել է Էջմիածնի կաթողիկոսարանի կալվածք:
Առաջին հայացքից ճարտարապետական ավերակը հիացրեց մեզ: Ամայի տարածքում գտնվող եկեղեցին բացեց իր դռները, սակայն պատկերը սարսափել է. ավերակն այսօր ծառայում է որպես կարիքները հոգալու վայր: Այն պարագայում, որ մեր քաղաքական այրերն Երևանը դարձրել են հոգևոր կենտրոն, ամեն քայլի նոր եկեղեցին են կառուցում` մոռանալով վերկանգնել կամ պահպանել հինը:

Hayacq.com-ը հաջորդիվ
կներկայացնի շարք՝ Հայաստանի տարածքում գտնվող անտեսված և ավերակների վերածված պատմամշակութային
ժառանգության տարբեր կոթողների, արժեքների վերաբերյալ: