Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 հուն 2017 17:41

Հովհաննես Թումանյանին նվիրված հանրագիտարան, որն առաջինն է հայ իրականության մեջ. Տեսանյութ

Հովհաննես Թումանյանին նվիրված հանրագիտարան, որն առաջինն է հայ իրականության մեջ. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Հայկական Հանրագիտարան հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը, բանասիրության դոկտորներ Ազատ Եղիազարյանը և Սուսաննա Հովհաննիսյանը խոսեցին Հովհաննես Թումանյանի 150 ամյակի առթիվ՝ ստեղծագործական, գիտական, կենսագրական հանրագիտարանի նախաձեռնություն, հանրագիտական գրականության և հրատարակչության հարցերի, խնդիրների շուրջ:

Հովհաննես Թումանյանի 150 ամյակի առթիվ Հայկական Հանրագիտարան հրատարակչության կողմից կհրատարակվի մեծ գրողին նվիրված հանրագիտարան, որում ներառված կլինի նրա ստեղծագործական, գիտական, հասարակական-քաղաքական գործունեությունը:
Հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանընշեց. «Կարծում եմ երկու տարիննորից քիչ է հիմնարար հանրագիտարան պատրաստելու համար, բայց մտածում ենք, որ, այնուամենայնիվ, կտեղավորվենք և բանաստեղծի 150 ամյակին մի լուրջ հանրագիտարան կստեղծենք: Ուզում եմ ասել նաև, որ պետական մակարդակով արդեն սկսվել են տարատեսակ միջոցառումների նախագծումներ այդ հրաշալի հոբելյանը բարձր մակարդակով, մեծ շուքով նշելու համար: Շատ ծանր, պատասխանատու աշխատանք անելու համար մեզ պետք էր համախմբել Հանրապետությունում եղած այն մտավորականությանը, ովքեր զբաղվել և զբաղվում են Հովհաննես Թումանյանով, նրա ստեղծագործություններով, նրա հասարակական, ազգային ոլորտների գործունեությամբ: Այսօր եղած ուժերով մենք պետք է փորձենք առավելագույնն անել այդ հանրագիտարանը պատրաստելու համար»:

Հովհաննես Այվազյանի համոզմամբ՝ սա իր տեսակի մեջ առաջին հանրագիտարանն է, որ պետք է նվիրվի հայ գրողի կյանքին և ստեղծագործություններին: Նա հույս հայտնեց, որ այս հանրագիտարանը կունենա իր հրաշալի շարունակությունը՝ ի դեմս այլ գրողների:  
Սուսաննա Հովհաննիսյանն էլ նկատեց. «Մենք միշտ պետք է հիշենք, որ Թումանյանը ամենայն հայոց բանաստեղծն է: Եվ այնպիսի կենսագրություն, ինչպիսին Թումանյանինն է, վստահեցնում եմ ձեզ, մշակույթի պատմության մեջ դժվար է գտնել»: 

Բանասիրության դոկտոր, գրականագետ Ազատ Եղիազարյանն էլ ասաց. «Ինչու է Թումանյանը մեզ համար այդքան թանկ: Նրա ստեղծագործությունն այնքան խորն է, որ դա այդքան հեշտ չէ հասկանալ: Այս հանրագիտարանի մեջ մենք պետք է փորձենք գաղափար տալ նաև ստեղծագործության մասին, միևնույն ժամանակ փորձելու ենք բացատրել՝ ինչու է Թումանյանը մեծ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր