Հայկական հանրագիտարանը տոնում է 50-ամյակը. Տեսանյութ
Հունիսի
1-ը ոչ պաշտոնապես նշվում է որպես Հանրագիտարանների միջազգային օր:Այս տարի հունիսի
1-ին լրանում է նաև «Հայկական հանրագիտարան հրատարակչության» 50ամյակը: Այս առիթով
Հայացք մամուլի ակումբը հունիսի 1-ին հյուրընկալել էր «Հայկական հանրագիտարան հրատարակչության»
գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանին:
Հովհաննես
Այվազյանըհույս հայտնեց, որ այս օրն ոչ պաշտոնականից կդառնա պաշտոնական և հանրագիտակները
նույնպես կունենան իրենց մասնագիտական տոնը: Ըստ Հովհաննես Այվազյանի, երբ 1966 թվականի
հունիսի 1-ին ստեղծվել է Հանրագիտարանի գիտական խմբագրությունը՝ օրը ամենևին էլ պատահական
չէ ընտրվել: Խոսելով մշակույթի զարգացման գործում հանրագիտական գրականության դերի մասին
նա նշեց. «Հայկական հանրագիտարանը լինելով 1960-ականների ազգային զարթոնքի ծնունդ՝
ընդհանրացրեց հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, մշակույթը, ժողովրդագրական
զարգացումները, հասարակական-քաղաքական կյանքը, երկրի բուսական ու կենդանական աշխարհները,
ճարտարապետական հուշարձանները, եկեղեցին ու Սփյուռքը: Հայկական հանրագիտարանը վաղուց
դարձել է լավագույն տեղեկատվական միջոց՝ հավաստի և ճշգրիտ գիտելիքի յուրօրինակ սկզբնաղբյուր,
որից, առանց բացառության, օգտվում է ողջ հայությունը՝ հայրենիքում և Սփյուռքում։ Հանրագիտարանի
նյութերի զգալի մասը լայնորեն տարածվել է նաև համացանցում։ Հանրագիտարանների հաղթանակներից
մեկն էլ այն է, որ համացանցն այսօր ողողված է մեր հոդվածներով»,-նշեց Հովհաննես Այվազյանը:
Խոսելով խնդիրների
մասին պրն. Այվազյանը ասաց. «Ցավոք, այսօր չենք կարող հպարտանալ մեր նոր հրատարակությունների
մեծ տպաքանակներով. հանրագիտարանները, որ տարին մեկ կամ երկու տարին մեկ հրատարակում
ենք, ունեն ընդամենը 1500 տպաքանակ: Հայկական խորհրդային հանրագիտարանն իր 13 հատորներով
այն եզակի հրատարակությունն է, որը տպագրվել է առավելագույն տպաքանակով՝ 100 հազար
օրինակով»:
Հովհաննես
Այվազյանը տեղեկացրեց, որ ցանկույթուն կա 14-15 հատորանոց ազգային նոր հանրագիտարան
ստեղծել. «Մենք սովետական հանրագիտարանի հրատարակությունից հետո հասարակարգ ենք փոխել:
Մի անգամ պետք է միատեղել՝ առանց կապանքի, չմտածելով, որ Մոսկվան այս քարտեզը կամ այն
հոդվածը պետք է հանի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս մասին խոսվել է Ակադեմիայի դահլիճում,
տեղյակ է նախագահի աշխատակազմը, միաժամանակ նաև հույս հայտնեց, որ շուտով այդ գործը
կսկսեն: