«Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել          Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար    

23 հուն 2017 16:30

Ի՞նչ է տեղի ունենում Երկիր Ծիրանի կուսակցությունում և Երևանի ավագանու խմբակցությունում. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը խոսեցին թե ինչ է տեղի ունենում «Երկիր Ծիրանի» կուսակցությունում և Երևանի ավագանու խմբակցությունում:
Օրեր առաջ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու անդամներ Մնացական Պարակշիևի և Հայկ Պետրոսյանի նկատմամբ անվստահություն էր հայտնել Երևանի քաղաքացու շահերին դավաճանելու համար և կոչ էր արել վայր դնել մանդատները:
Սակայն «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից անվստահության արժանացած ավագանու  անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը չեն պատրաստվում վայր դնել ավագանու մանդատները: Նրանք դուրս են գալիս խմբակցությունից և շարունակելու են իրենց գործունեությունը ավագանիում որպես անկախ անդամներ. «Մեր հիմնական ենթադրությունն այն է, որ կար ոճային տարբերություն. մենք ուզում էինք հարցերին մոտենալ սառնասրտորեն և հետևողական, և մեր առաջնային խնդիրը պետք է լիներ Երևանի ծրագրի խնդիրների իրականացումը, իսկ մեր մնացած գործընկերներն ավելի կողմնակից էին՝ էմոցիոնալ երանգներ հաղորդելով ամեն հարցին անընդմեջ, որն ըստ մեզ՝ արդյունավետ չէր լինի»- ասաց Հայկ Պետրոսյանը։
 
Մնացական Պարակշիևն էլ նշեց, որ հիմնական տարաձայնությունը ոչ թե կոնկրետ ավագանու առաջին նիստին է եղել, այլ դրանից առաջ էլ. «Այդ օրը գագաթնակետը եղավ։ Հիմնական տարաձայնությունը գործելաոճի խնդիրն էր, մոտեցումների։ Քաղաքապետարանի աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն»։
 
Հարցին, որ «Ելք» դաշինքից այս ընթացքում հայտարարություններ եղան, թե փորձել եք համագործակցել իրենց հետ՝ Հայկ Պետրոսյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Ես դա ճշտել եմ իրենց ֆրակցիայի ղեկավարի հետ։ Ինքը լրագրողներին ասել էր, որ իրենք իրենց ֆրակցիայում քննարկել են այդ հարցը և ենթադրում են, որ մենք մեր ֆրակցիայում քննարկել ենք այդ հարցը։ Սակայն ես հայտարարում եմ՝ անձամբ ես «Ելքի» հետ որևէ համագործակցության մասին խոսակցություն քարոզարշավի ընթացքում և մինչև ուրբաթ օրը տեղի չի ունեցել, և ես այդպիսի բաներ ֆրակցիայի մեջքի հետևից չեմ արել»։
Բանախոսները նշեցին, որ իրենք գործելու են ընդդիմադիր դաշտում, բայց «Ելքին» դեռ չեն միանա, որովհետև դեռ պետք է հասկանան այն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ։

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր