Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

24 հուն 2016 18:30

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Վրաստանի էներգետիկ շրջափակումը հասնում է գագաթնակետին

Հունիսի 30-ին վրացական Սամտրեդիան Եվրոպայի ֆուտբոլային լիգայի նախընտրական հանդիպումների շրջանակում հանդիպելու է ադրբեջանական Գաբալայի հետ։ Նախկինում վրաց-ադրբեջանական ֆուտբոլային հանդիպումներին բազմաթիվ միջադեպեր են տեղի ունեցել։ Հիմա ադրբեջանական կայքերը ենթադրվող հերթական միջադեպից առաջ վրացի երկրպագուներին վախեցնում են ադրբեջանական Սոկար նավթային ընկերությունով, ընդգծելով, որ Վրաստանի զարգացումը կախված է այդ ընկերությունից։ Ադրբեջանցիները հասել են նրան, որ Վրաստանը՝ Սաքարթվելոն, անվանում են ՍՈԿԱՐթվելո։
Ու այսքանն իմանալով վրացական կողմն, ըստ երևույթին Թուրքիայի ճնշմամբ չեզոքացրեց այլ աղբյուրներից էներգակիրներ ստանալու ծրագիրը։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Վրաստանի էներգետիկ շրջափակումը հասնում է գագաթնակետին։ Այսպիսի զարգացումներն անմիջականորեն ազդում են հայ-վրացական հարաբերությունների վրա և չափազանց վտանգավոր են Հայաստանի համար։ Հայաստանի ԱԳՆ-ն արդյոք ունի՞ որևէ ծրագիր այս ուղղութամբ՝ կասկածելի է։
Արտյուշ Գրիգորյանի  ֆեսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր