Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

05 փետ 2018 17:35

Զարդեր՝ ձեր համաստեղության նշանին համապատասխան

Մարդու հոգևոր և մարմնական ինքնությունը ներդաշնակության մեջ պահելու համար հարկավոր է համաստեղության նշանին համապատասխան զարդեր օգտագործել, որը հնարավորություն կտա նաև ճիշտ ընդգծել տվյալ մարդու անհատականությունը:

Խոյ համաստեղությունը ուժ և հզորություն է խորհրդանշում: Այս համաստեղության տակ ծնվածներին առավելագույնս համապատասխանում է կարմիր գույնը, հետևաբար՝ նրանց համար կատարյալ զարդն արծաթի վրա հավաքված ռուբինն է:

Ցուլ համաստեղության մարդիկ պետք է դեղին գույն ունեցող զարդեր օգտագործեն՝ ագաթ, տոպազ, սաթ, որոնք հավաքված են արծաթի կամ պղնձի վրա:

Երկվորյակ համաստեղության մարդիկ պետք է պողպատի կամ արծաթի վրա հավաքված ամետիստ քարն օգտագործեն:

Խեցգետնները պետք է ոսկու կամ արծաթի վրա հավաքված զմրուխտ օգտագործեն, որն առավելագույնս է այս համաստեղության մարդկանց նուրբ և զգացմունքային էությանը:

Առյուծ համաստեղության նշանը համաստեղության նշաններից ամենահզորն է, հետևաբար նրանց համար կատարյալ ընտրություն է պղնձի վրա հավաքված սաթը, ինչպես նաև ոսկին:

Կույս համաստեղության մարդիկ պետք է մուգ գույնի տարրերից պատրաստված զարդեր օգտագործեն՝ սև արծաթի վրա հավաքված սև կամ մուգ մանուշակագույն թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերը:

Կշեռքները պետք է արծաթի հետ համադրված տոպազ, սաթ և ակվամարին օգտագործեն:

Կարիճ համաստեղությանն առավելագույնս համապատասխանում է արծաթի հետ համադրված ռուբինը և կորալը:

Աղեղնավոր համաստեղությանը համապատասխանում է սաֆիրը կամ կապույտ տոպազը:

Այծեղջյուր համաստեղությանը համապատասխանում են գլխավորապես սև մարգարիտները:

Ջրհոս համաստեղությունը կապույտ գույն է պահանջում, ուստի՝ նրանք պետք է կրեն զարդեր, որոնք պատրաստված են արծաթի հետ համադրված սաֆիրից և փիրուզից:

Ձկներ համաստեղությունը կապված է ջրի գույների հետ, հետևաբար՝ այս համաստեղության մարդիկ պետք է արծաթի հետ համադրված մուգ կապույտ քարերը և ամետիստը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր