Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում          ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի տարբերությունը       Չաղ Ռուստամն ազատվեց կալանքից․ այլ խափանման միջոց են կիրառել    

10 հուն 2026 17:02

Չաղ Ռուստամն ազատվեց կալանքից․ այլ խափանման միջոց են կիրառել

Չաղ Ռուստամն ազատվեց կալանքից․ այլ խափանման միջոց են կիրառել«Չաղ Ռուստամ»-ը՝ Ռուստամ Ստեփանյանը ազատվել է կալանքից, կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:

Հիշեցնենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», կալանավորվել էր Սերգեյ Գրիգորյանի սպանության կազմակերպման մեղադրանքով:

Դեպքը տեղի է ունեցել 2024թ․ հունիսի 11-ին՝ Աջափնյակ վարչական շրջանում: Հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով, ևս երկուսը՝ գլխի շրջանում։ Նրանց թվում էր նաև Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հարզենային վնասվածքներից մահացել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր