Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

05 փետ 2018 15:43

Նախագիծը մեկտեղել է յոթ տարվա փոփոխություններն ու լրացումները` թերություններով հանդերձ, իսկ կուտակված խնդիրներին անդրադարձ չկա. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը  և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խոսեցին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին  նոր օրենք»-ի նախագծի և հեռարձակման ոլորտին առընչվող խնդիրների մասին:
 
Աշոտ Մելիքյանը նշեց, որ երկու լուր ունի` լավ և վատ. «Լավն այն է, որ նախագիծը դեռ չի ուղարկվել ԱԺ։ Դա նշանակում է, որ դեռ հնարավորություն կա վերանայելու նախագծում առկա մոտեցումները։ Վատ լուրն այն է, որ այն հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Մենք չենք մասնակցել նախագծի քննարկումներին, մինչդեռ արդարադատության նախարարությունը մեզ մեղադրում է, թե մենք մեր սեփական ծուլությունը բարդում ենք նրանց վրա, պատճառաբանելով, թե նախագիծը դրել է «Ի դրաֆտ»-ում։ Եթե ԱՆ-ն երկու շաբաթով նախագիծը տեղադրել է իր կայքում, դա դեռ բավարար չէ` ասվի, թե քննարկվել է, այն դեպքում, երբ ԱՆ-ն որևէ միջոցառում է անում ու լուրջ շահագրգռվածություն ունի, շատ կոնկրետ քայլեր է անում` քննարկումներ, հանդիպումներ։ Մենք լուրջ առարկություններ ունենք օրենքի որոշ դրույթների հետ կապված։ Նախագիծն, ըստ էության, մեկտեղել է յոթ տարվա փոփոխություններն ու լրացումները` իրենց թերություններով հանդերձ, սակայն կուտակված հիմնախնդիրներին անդրադարձ չկա։ Թվային հեռարձակման ենք անցել, սակայն մասնավոր մուլտիպլեքս չունենք։ Մասնավոր մուլտիպլեքսի երկու մրցույթ է հայտարարել, սակայն որևէ մասնակից չի եղել։ Թվայնացման այս գործընթացից դուրս են մնացել մարզային տեղական տասը հեռուստաընկերություն, որոնք դեռ շարունակում են անալոգային հեռարձակումը, սակայն օրեց օր իրենց վիճակը վատթարանում է։ Ամփոփելով` ուզում եմ ասել, որ նախագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին ու միջազգային փորձին, որպեսզի ոլորտը զարգանա»,- ասաց Աշոտ Մելիքյանը։
 
Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ կառավարական շրջանակների մտածելակերպը գործընթացի նկատմամբ, իրեն զարմացնում են. «Նրանք ասում են` մեզ ավելին պետք չէ` թող բոլոր մարզում մեկ հեռուստաընկերություն։ Դա նշանակում է միայն իշխանական շահերը սպասարկող հեռուստաընկերություն։ Նրանք ասում են` ՀՀ-ն աղքատ երկիր է, այստեղ չկա այն շուկան, որ հնարավոր լինի ապահովել բազմաթիվ հեռուստատեսությունների գոյությունը։ Օրինակ` 2017թ. նոյեմբերի 5-ի մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք ԶԼՄ մեծ մասով չլուսաբանվեցին։ Այս օրինագծի փոփոխությունները պայմանավորված են ՀՀ սահմանադրությամբ, իսկ դա նշանակում է` քիչ ժամանակ է մնացել, ու Կառավարությունը կասի ժամանակ չունեինք, ընդունենք, հետո կփոփոխենք»։
 
Բանախոսներն անդրադարձան նաեւ Կառավարության դռնփակ նիստերի անցկացմանը. «Դրա նպատակը քննադատական վերաբերմունքը սահմանափակելն է։ Կարծում եմ` դա սխալ հաշվարկ է, քանի որ ԶԼՄ-ները, միեւնույնն է, գրելու են»,- նշեց Բորիս Նավասարդյանը։
Աշոտ Մելիքյանի համոզմամբ էլ սա ևս մեկ խոչընդոտ է լրագրողների համար, որ նրանք կարողանան աշխատել փաստերի հիման վրա:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր