Ոչ ոք բավարար ուժ չունի Գազայի բնակիչներին հազարավոր տարիներ իրենց պատկանող հավիտենական հայրենիքից հանելու համար          Ասում եք՝ ասեք, կանենք, ասում ենք, չեք անում, ուրեմն գնացեք, ով կարողանում է անել, ինքը կգա կանի, լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում       Հարկային փոփոխությունների նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարն է, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի    

12 փետ 2018 12:50

Ինչով էր պայմանավորված Արմեն Սարգսյանի՝ Ելքի հետ հանդիպմանը ողջագուրումների առատությունը

Ինչով էր պայմանավորված Արմեն Սարգսյանի՝ Ելքի հետ հանդիպմանը ողջագուրումների առատությունըԱԺ ճեպազրույցներին Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին ԱԺ նիստերը ցույց տվեցին, որ իշխանության լիազորությունների գերկենտրոնացում է տեղի ունենալու վարչապետի շուրջ, որը լուրջ վտանգներ ունի ՀՀ համար։

Ինչ վերաբերում է փետրվարի 16-ին իրենց հրավիրած արտահերթ նիստին` նվիրված Հարկային օրենսգրքով նախատեսված թանկացումներին, նշեց, որ չի կարծում, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորները նիստին կգան, սակայն այդ նիստը կարեւոր է նաեւ նրանով, որ սա խորհրդարանական ընդդիմության առաջին արտահերթ նիստն է։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի` ՀՀԿ առաջադրած թեկնածուի` Արմեն Սարգսյանի՝ Ելքի հետ հանդիպմանը, որը բավականին ջերմ է եղել ու Արամ Սարգսյանի հետ բարեկամական ողջագուրումներով, պարոն Փաշինյանը նշեց, որ Արամ եւ Արմեն Սարգսյանները 20 տարվա հարաբերություններ ու շփումներ ունեն, ու դա ոչ մի կապ չունի քաղաքական հարաբերությունների հետ. «Բացի այդ, գիտենք, որ ՀՀ նախագահի լիազորությունները նոր Սահմանադրությամբ արարողակարգային են։ Արմեն Սարգսյանն հայտարարություններ է անում, որ չի պատրաստվում մարիոնեթ լինել։ Իսկ թե ինչպիսին կլինի իրականությունը, կապրենք, կտեսնենք»։

Հարցին թե, եթե Ելքը շարունակում է պաշտպանել ՀՀ նախագահի իրենց թեկնածուին` Արտակ Զեյնալյանին, միգուցե ընդհանրապես չհանդիպեին Արմեն Սարգսյանի հետ, բոյկոտեին հանդիպումը, Ելք խմբակցության ղեկավարը նշեց, բոյկոտել չէին պատրաստվում, քանի որ Արմեն Սարգսյանն իրենց հետ հանդիպման էր եկել որպես ՀՀ քաղաքացի. «Ու դեռ երբեք Ելքը ոչ մի ՀՀ քաղաքացու հետ հանդիպում չի մերժել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե վստահ չէ, որ ՀՀԿ պատգամավորները կգան նիստին, ասաց. «Պետք է փարատեմ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները` մենք որեւէ նպատակ չունենք չմասնակցելու նրանց հրավիրած նիստին։ Մենք մասնակցելու ենք, թեեւ մեր դիրքորոշումը մենք արդեն արտահայտել ենք այդ թեմայով լսումների ժամանակ։ Թեեւ հիմնավորել ենք մեր տեսակետը, սակայն չենք զլանալու ու նորից կգանք ու կասենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր