«Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ          Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

31 մայիս 2026 13:26

«Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ

«Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներԱյսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Վահիդ Խ.-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Ֆարահ  Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ տեղեկությունների՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր