Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

13 փետ 2018 14:50

Ում է հարվածել Գոռ Վարդանյանը. «Երկիր ծիրանի»-ի համար հոգեբույժներ են հրավիրվել

Երևանի ավագանու նիստի ժամանակ այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քաղաքապետարան ժամանեցին շտապօգնության աշխատակիցները:

ՀՀԿ խմբակցության ավագանու անդամները շտապօգնության աշխատակիցներին հորդորում էին ստուգել «Երկիր ծիրանի»-ի անդամներին` պնդելով, որ նրանք անբնական պահվածք են դրսևորել և անառողջ վիճակում են:
Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ նրանք հատուկ հոգեբուժարանի աշխատակիցներ էին հրավիրել և ոչ թե շտապօգնության. «Ում էին ուզում այստեղից տանել, այդպես էլ չհասկացանք»,- նշել է Զարուհի Փոստանջյանը՝ շարունակելով, որ բշիժկների հետո խոսելուց հետո իրենք հեռացել են:

«Երկիր ծիրանի»-ի ավագանին Մարինա Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ իրենց ապտակել են, իսկ Սոննա Աղեկյանն էլ փաստեց, որ իրեն հարվածողը եղել է Գոռ Վարդանյանը. « Գոռ Վարդանյանն անձամբ ինձ հարվածել է, գրկած, չգիտեմ ոնց են արել»,- նշեց նա՝ հավելելով, որ ցավեր է զգում՝ ձախ ձեռքի, վիզի, պարանոցի, գլուխի հատվածում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր