Հզոր ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը, ապրիլի 15-ից տաք օդային հոսանքներն իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում          Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն       «ՀԷՑ» աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչվել    

08 մար 2018 17:35

Ֆրանսիայում ցուցադրվել է Անգելա Մերկելի մարմարե մերկ արձանը

Ֆրանսիայում ցուցադրվել է Անգելա Մերկելի մարմարե մերկ արձանը
Ալժիրցի նկարիչ Ադել Աբդեսսեմեդը քանդակել է Անգելա Մերկելի մարմարե մերկ արձանը: Այդ մասին տեղեկացնում է The Art թերթը:

Մերկելի և նրա երկու ընկերուհիների արձանի հիմքում ընկած է Ազատ գերմանացի երիտասարդության միությունում արված լուսանկարը: Աշխատանքը կոչվում է «Գեղեցիկը» և քանդակվել է քանդակագործ Անտոնիո Կանովայի «Երեք շնորհի» դասական ոճով:

Քանդակը ցուցադրվելու է Ֆրանսիայի հարավում գտնվող MAC Lyon թանգարանում մարտից հուլիս տեղի ունենալիք L’Antidote անվանումը կրող ցուցահանդեսի ժամանակ:

Ադել Աբդեսսեմեդը ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում: Նրա ստեղծագործությունների շարքում է 1972 թ. նապալմյան հարձակումից փախչող վիետնամցի աղջկա՝ Քիմ Ֆուքի քանդակը:
Ֆրանսիայում ցուցադրվել է Անգելա Մերկելի մարմարե մերկ արձանը





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր