Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 մար 2018 15:30

Թեստ․ Տարբեր մարդիկ տեսնում են նկարում տարբեր կենդանիների․ Ո՞ր կենդանուն դուք նկատեցիք առաջինը

Թեստ․ Տարբեր մարդիկ տեսնում են նկարում տարբեր կենդանիների․ Ո՞ր կենդանուն դուք նկատեցիք առաջինըԱյս օպտիկական խաբկանքը ուղղակի ցնցել է ողջ համացանցը։ Այն նոր չէ և առաջին անգամ հրապարակվել է 1892 թվականին գերմանական հումորային ամսագրում։ Սակայն իսկական հայտնություն նկարը ստացել է 7 տարի անց, երբ ամերիկացի հոգեբան Ժոզեֆ Յաստրոուն գտել է այն և օգտագործել իր աշխատանքում։ Անկախ նրանից, որ օպտիկական խաբկանքը մտածվել է տարիներ առաջ, այն կարող է շատ բան պատմել ձեր ուղեղի ֆունկցիոնալության մասին։ 

Ի՞նչ եք տեսնում։ Սա ճագար է, թե՞ բադ։ Դու տեսնու՞մ եք միայն մեկ կենդանի, թե երկուսին միասին։
 
Հոգեբանները հաստատում են, որ ճագարի և բադի արագ միացման կարողությունը ցույց է տալիս ձեր ստեղծագործական ունակությունները։ Դա նաև կարող է ասել այն մասին, որ դուք կարողանում եք նայել իրերին տարբեր կողմերից։ Ինչքան դուք ավելի շատ եք կրեատիվ, այդքան հավանականությունը մեծ է, որ դուք կարողանում եք միացնել նկարում պատկերված երկու կենդանիներին բոլորից արագ։
 
Որոշ մարդիկ, նայելով այս օպտիկական խաբկանքին, հայտնաբերում են, որ կարող են հեշտությամբ շրջել պատկերը, իսկ կան մարդիկ, ովքեր մեծ դժվարությամբ են գտնում երկրորդ կենդանուն։
 
Զարմանալի է, սակայն երբ այս թեստը ցուցադրվել է երեխաներին տարվա մեջ տարբեր օրերին, ապա արդյունքները տարբերվել են նախորդ արդյունքներից։ Դա միայն ապացուցում է, որ մեր ուղեղը աշխատում է մեզ համար անհասկանալի կերպով։
 
Hayinfo.net

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր