Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

13 մար 2018 11:20

Տարեց կնոջը վրաերթի է ենթարկել դատավորի փեսա՞ն. վարկածն ստուգվում է

Տարեց կնոջը վրաերթի է ենթարկել դատավորի փեսա՞ն. վարկածն ստուգվում էՄարտի 10-ին Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, մահվան ելքով վթարի դեպքով մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ տարեց կնոջը վթարի ենթարկած անձն իրականում դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, սակայն իրավապահներին է ներկայացել բոլորովին այլ մարդ՝ իր վրա վերցնելով վրաերթի պատասխանատվությունը։
Մամուլում շրջանառվող այս վարկածը արդյոք Քննչական կոմիտեն քննության առարկա դարձրե՞լ է «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ այդ վարկածը ևս քննության առարկա է դարձել, և այդ ուղղությամբ կատարվում է քննություն։
Հիշեցնենք, որ վրաերթը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենայի վարորդը հետիոտնին՝ 1943թ. ծնված Մարիա Գրիգորյանին ենթարկելուց հետո թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
«Նշված վարկածն, այո, քննության առարկա է դարձվել։ Ճիշտ է, նախաքննության ընթացքում մի քաղաքացի ներկայացել է եւ հայտնել, թե ինքն է դեպքի պահին եղել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին, սակայն ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ քաղաքացու հայտնած տվյալներն ստուգելու եւ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց Սոնա Տռուզյանը։
Հետիոտնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, իրավապահներին ներկայացած անձը, ով հայտարարել է, թե ինքն է ղեկին եղել, ձերբակալվել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր