Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

13 մար 2018 14:40

Գիտնականները կյանքը երկարացնող դեղ են ստեղծել

Գիտնականները կյանքը երկարացնող դեղ են ստեղծելՖրանսիացի գիտնականներն ստեղծել են ալիրոկումաբ պատրաստուկը, որն արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը եւ 15 տոկոսով նվազեցնում ինսուլտի եւ ինֆարկտի ռիսկը:

Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Ցուցված է, որ ալիրոկումաբը նաեւ զգալիորեն մեծացնում է կյանքի տեւողությունը՝ նվազեցնելով վաղաժամ մահվան վտանգը: Այն դասվում է PCSK9 ինգիբիտորների շարքին, որոնք իրենցից ներկայացնում են մոնոկլոնալ հակամարմիններ, որոնք լյարդում իմունային համակարգի գրոհ են հրահրում այն յուրահատուկ սպիտակուցի վրա, որը պատասխանատու է ցածր խտության լիպոպրոտեինների արտադրման համար:

«Վատ» խոլեստերինի բարձր մակարդակով մարդկանց մոտ վաղաժամ մահվան վտանգը 29 տոկոսով նվազում է պատրաստուկի ընդունումից հետո երկու տարվա ընթացքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր