Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

15 մար 2018 11:00

Արտակարգ դեպք Նոյեմբերյանում. հարձակվել են ուշ ժամանած շտապ օգնության մեքենայի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «3 օր առաջ Նոյեմբերյան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
 
Քաղաքի բնակիչներից մեկը` մոտ 60 տարեկան տղամարդ, կաթված է ստացել: Երբ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը եկել է, նախկինում առողջական խնդիրներ ունեցած, այդ պատճառով շուրջ մեկ տարի առաջ ջրմուղի հիմնարկությունում աշխատանքից ազատված տղամարդը մահացած է եղել:

Դա առաջացրել է մահացածի չափահաս որդու զայրույթը, ով շտապ օգնության խմբին մեղադրելով ուշանալու մեջ, հարվածներ հասցնելով` վնասել է շտապ օգնության ավտոմեքենան, ջարդել է շտապ օգնության բուժաշխատողի մոտ եղած դեղատուփը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից թերթը տեղեկացավ, որ դեպքի կապակցությամբ ներկայումս նյութեր են նախապատրաստվում, ճշտվում են պատճառված վնասի չափերը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր