Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»          Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»       Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»    

15 մար 2018 17:50

Ձերբակալվել է մարդկային օրգաններ վաճառող

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի քաղաքացի Վահիբ Խուդադատովին, որն այլ անձանց հետ միասին, այդ թվում՝ արտասահմանյան երկրների քաղաքացիների, զբաղվել է Ադրբեջանի քաղաքացիների օրգանների առուվաճառքով, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ՊԱԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

Խուդադատովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Ադրբեջանի տարածքում մարդկային օրգանների առեւտրով զբաղվող անդրազգային ցանցի ապօրինի գործողությունների մասին տեղեկությունների հիման վրա ՊԱԾ-ը քրեական գործ է հարուցել եւ հետաքննություն անցկացրել:

Քննությանը ներգրավվել են նաեւ անձինք, որոնք կապված են Խուդադատովի հետ: Քաղաքացիները, որոնք դարձել են օրգանների առուվաճառքի օբյեկտներ բժշկական հսկողության ներքո են: ՊԱԾ-ը քննչական միջոցառումները շարունակում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր