Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 մար 2018 19:03

Հայկազ Բաղմանյանի եղբայրը իսկական չարիք է դարձել Չարենցավան համայնքի բնակիչների գլխին

Հայկազ Բաղմանյանի եղբայրը իսկական չարիք է դարձել Չարենցավան համայնքի բնակիչների գլխին«Գազպրոմ» Արմենիայի Կոտայքի մարզի Հրազդանի մասնաճյուղի տնօրենի փոփոխությունից հետո, Հրազդանի և հատկապես Չարենցավանի քաղաքացիները, անընդատ խնդիրների առաջ են կանգնում: Զինված ուժերի շտաբի պետի նախկին  տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանի եղբայրը՝ Բորիս Բաղմանյանը, իսկական գլխացավանք է դարձել բնակիչների գլխին: 
Hayacq.com-ի տեղեկություններով, մինչ նրա Կոտայքի մարզի ԳԳՄ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրեն նշանակվելը,  Չարենցավանի բնակիչները, «Գազպրոմ»-ի հետ կապված բոլոր գործարքները կատարում էին ԳԳՄ-ի Չարենցավանի տեղամասում, սակայն Բորիս Բաղմանյանի պահանջով, նրանք գործարքներ կատարելու համար պետք է պարտադիր հասնեն Հրազդան քաղաք՝ Հրազդանի մասնաճյուղ, այն դեպքում, որ Չարենցավանի տեղամասը ունի 40-ից ավել աշխատակիցներ: Այս հարցը Չարենցավանի և հարակից տարածքի գյուղերի բնակիչների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, քանի որ ավելորդ ֆինանսական և ժամանակային խնդիրներ է հարուցում: 
Նշենք, որ «Գազպրոմ» Արմենիայում, նրա նշանակումից հետո, որևէ կառուցվածքային և ընթացակարգային փոփոխություն տեղի չի ունեցել: Հետաքրքիր է եղբոր հովանավորչությամբ, թե  «Գազպրոմ» Արմենիայի բարձր ղեկավարության թույլատրությամբ է Բորիս Բաղմանյանը զբաղվում ինքնագործունեությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր