Դու՛րս Կրեմլից․ Ռուսաստանում Պուտինին քվեաթերթիկների միջոցով ուղերձներ են հղում
Ռուսաստանում ընտրողներից մեկը գործող նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել։ Քվեաթերթիկին գրված է։ «Պուտին նշանակում է պատերազմ, կողոպուտ, աղքատություն, սուտ։ Դու՛րս Կրեմլից»։
Բացի այդ, շատ են դեպքերը, երբ ընտրողները պարզապես փչացրել են քվեաթերթիկը։ Մասնավորապես, քաղաքագետ Կոնստանտին Դոլգովը ցույց է տվել, որ ինքը ևս գրություն է թողել։
Սակայն իր քվեաթերթիկին նա գրել է․ «Խարկովի համար։ Դոնբասի համար։ Ռուսաստանի համար։ Խորհրդային միության համար»։
ՌԴ ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի ընտրության քվեարկության քվեաթերթիկների 99,65 տոկոսի ամփոփումից հետո առաջատարը գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է՝ 76,66 տոկոսով:
Երկրորդ հորիզոնականում Կոմունիստական կուսակցության թեկնածուն է՝ 11,8 տոկոսով, երրորդ տեղում՝ Ժիրինովսկին՝ 5,67 տոկոս: Իսկ չորրորդ հորիզոնականում Սոբչակն է՝ ձայների 1,67 տոկոսով:
Ընտրությունների մասնակցել է ընտրողների 67 տոկոսը:
Ռուսական մամուլի հաղորդմամբ՝ Պուտինը ստացել է հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ աջակցությունը: 2008 թ. ռեկորդակիրը Դ. Մեդվեդեւն էր՝ 52,5 միլիոն ձայնով: