Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանին պատնեշ է դրվել, բայց շուտով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է.Թուրքիայում Ադրբեջանի դեսպան          Կոչ.Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար       Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք.Hetq.am    

22 մար 2018 10:00

«Սասնա ծռեր» խումբը ծրագրած է եղել զորամաս գրավել. ինչպես է կանխել Սեյրան Օհանյանը. «Ժամանակ»

«Սասնա ծռեր» խումբը ծրագրած է եղել զորամաս գրավել. ինչպես է կանխել Սեյրան Օհանյանը. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց դեռևս ամիսներ առաջ խմբի կողմից ծրագրված է եղել բանակային զորամասի գրավման գործողություն, որտեղ ավելի մեծ քանակությամբ զենք և զինամթերք կար: Իշխանությունները տեղյակ էին այդ ծրագրին և պատրաստ վնասազերծել հարձակվողներին:
Սակայն երբ խմբի անդամները մոտեցել են զորամասի տարածքին, մուտքի մոտ կանգնած է եղել զրահամեքենա, ինչը հետ է պահել զորամասը գրոհելու գաղափարից:
Կասկածներ կան, որ զրահամեքենան զորամասի դիմաց կանգնեցնելու հրամանը տվել է այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այդ կերպ խմբի անդամներին զգուշացրել է իրենց պլանի ձախողման մասին:
Ըստ մեր աղբյուրի՝ այդ օպերացիային մասնակցել է նաև Ժիրայր Սէֆիլյանը, ով դեռևս կալանավորված չէր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր