ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. տույժ տուգանքներ չեն հաշվարկվելու          «Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար       Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա    

29 մար 2018 19:10

Հրաշագործ բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

 Հրաշագործ բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ընթացքում: Այն առանձնանում է ոչ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Մաղադանոսը միզամուղ հատկություն ունի, որն արդյունավետորեն կարող է օգտագործվել միզուղիների վարակների և երիկամների հետ կապված խնդիրների դեպքում: Այն կանխարգելում է նաև հեղուկի կուտակումն օրգանիզմում:
Մաղադանոսով թեյը բավական հեշտ է պատրաստել.  բաղադրիչներ
5 ճյուղ մաղադանոս
1 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը
Մաղադանոսը կտրատեք, վրան եռացրած ջուր լցրեք:
Կրակն անջատեք, թողեք 20 րոպե:
Մաղադանոսը միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է ազատվել բակտերիաներից, տոքսիններից, ինչպես նաև օրգանիզմում կուտակված այլ վնասակար նյութերից: Այն ուժեղ հակաօքսիդանտ է, որը կարող է չեզոքացնել ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը, նվազեցնել մի խումբ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր