Պուտինը օրենք է ստորագրվել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար          Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ Սրբազան Հայրերին       Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների    

10 ապր 2018 14:30

Որպես ընդդիմություն՝ մենք ինչո՞ւ պետք է հույս դնենք իշխանության քաղաքական կամքի վրա. Սերգեյ Բագրատյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որպես ընդդիմություն՝ մենք ինչո՞ւ պետք է հույս դնենք իշխանության քաղաքական կամքի վրա. Սերգեյ Բագրատյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹԱյսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը արձագանքելով նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքին, թե՝ «իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն», հարցրեց. «Ինչքանո՞վ է ճիշտ, որ մենք, որպես ընդդիմություն, հույս դնենք իշխանությունների քաղաքական կամքի վրա: Կարո՞ղ ենք ինստիտուցիոնալ լուծումներ գտնել՝ ազդելու համար որոշումների կայացման վրա: Մենք տեսել ենք նրանց քաղաքական կամքը: Այսօր էլ մարդիկ հայտարարում են, որ տնտեսական ազատություններ են տրված: Այսինքն՝ մենք ի՞նչ տրամաբանությամբ ենք մեր հույսը դնում գործող քաղաքական համակարգում իշխանության վրա»:
Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եթե սպասենք իշխանության քաղաքական կամքին, կարող է նույնիսկ հավերժ սպասողի մասին պատմվածք գրվել: Համաձայնագրով նախատեսված է, որ գործիքակազմ պետք է ունենա նաև ընդդիմությունը»:
 





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր