Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

21 ապր 2018 21:42

Ի՞նչ են զրուցել Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Մանրամասներ է ներկայացրել

«Իմ քայլը» նախաձեռնությունը բանակցելու միայն մեկ թեմա ունի՝ Սերժ Սարգսյանի հեռացումը։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով, թե ինչ է զրուցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
«Առավոտյան Սերժ Սարգսյանը երկխոսության սեղանի շուրջ նստելու կոչ էր արել։ Ես լրագրողներին ասացի, որ միանձնյա չեմ կարող որոշել, իսկ ժողովուրդն այդ առաջարկի պատասխանը տվել է։ Որ հասանք հրապարակ, տարածվեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որ պատրաստակամ է հանդիպել։ Ես ասացի, որ ժամը 7-ին պարոն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում»,- պատմել է Փաշինյանը։
Ըստ պատգամավորի, Արմեն Սարգսյանն ասել է, որ մտահոգված է իրավիճակով։ «Ասացի՝ այստեղ հավաքված ժողովուրդն էլ է մտահոգված եւ գիտեն լուծումը, թե ինչպես փարատել մտահոգությունները։ Պարոն Սարգսյանը ասաց՝ հիմա ի՞նչ, խոսելու-բանակցելու կարիք չկա՞։ Ես ասացի, որ երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխաության հեռացման հեռացման եւ խաղաղ եւ անցնցում փոխանցման պայմանները։ Ես այսօր ասացի, որ մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել»,- նշել է Փաշինյանը։
Նախագահը հարցրել է, թե ինչ ֆորմատով են պատկերացնում բանակցությունները։ «Ասացի, քանի որ կոնֆլիկտի մաս չեք, բայց Սերժ Սարգսյանին չեմ կարող հրավիրել Հանրապետության հրապարակ, որովհետեւ վստահ չեմ, որ իրավիճակը կկարողանանք վերահսկելի պահել։
Բնականաբար նման բանակցություն չի կարող տեղի ունենալ կառավարական որեւէ շենքում։
Բանակցությունը հնարավոր է որեւէ չեզոք վայրում, օրինակ «Մարիոթ» հյուրանոցում։
Եւ հստակ ասացի, որ պրոցեսի միակ թեման լինելու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման օրակարգը։ Ուրիշ թեմա մեզ համար չի կարող լինել օրակարգային»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ժողովուրդը պիտի լիազորի իրեն՝ մասնակցելու նման բանակցությունների։ Բազմությունը բարձր ծափահարություններով ողջունել է Փաշինյանի ասածը։
Արմեն Սարգսյանը նշել է, որ բռնությունների հետ կապված մտավախություններ ունի։ «Ի՞նչ բռնությունների մասին է  խոսքը, ասացի։ Մեր շարժման անունից պաշտոնապես երաշխավորում եմ, որ մեր շարժման որեւէ որեւէ բռնություն չի գործադրելու, եւ մենք բռնություն գործադրելու որեւէ ծրագիր չունենք, եւ բացառում ենք որեւէ բռնության գործադրումը»,- նշել է Փաշինյանը։
Եթե այսօրվանից սկսած որեւէ բռնություն լինի, դրա պատասխանատվությունն ընկնելու է Արմեն Սարգսյանի վրա, ասել է Փաշինյանը՝ պարզաբանելով, որ նախագահի լիազորությունն է հետեւել Սահմանադրության կատարմանը։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր