Անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը          Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պահով Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել       Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ    

25 ապր 2018 20:30

«Միջադեպի համար ներողություն ենք խնդրում Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից»

«Միջադեպի համար ներողություն ենք խնդրում Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից»Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանը այսօրվա հանրահավաքի ժամանակ ներողություն խնդրեց Ռոբերտ Աբաջյանի պապիկի անունից ներկայացած և ելույթ ունեցած անձնավորության քայլի համար։
«Մի պապիկ մեզ մոտեցավ և ասաց, որ ինքը ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկն է․ մեր տղաներն ու աղջիկները, բնականաբար, հարգանքով միանգամից հավատացին և իրեն գրկած վեր բարձրացրին։ Բայց պապիկի ելույթից հետո պարզվեց, որ նա Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ։
Հավանաբար, շատ է ուզել խոսել և խնդրել է, որ իրեն վեր բարձրացնել։ Մենք ներողություն ենք խնդրում այդ միջադեպի համար Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից, և վստահեցնում ենք, որ ամեն ինչ կանենք, որ այլևս նման բան չկրկնվի»,-ասաց Զառա Բաթոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր